-
Գիշերն երազով
Գիշերն երազով, զօրը կարոտով` Նազելի տեսքիդ մընացի անհաս. Աշխարհը հարբեց քո անուշ հոտով, Մենակ ես քեզնից մընացի անմաս: Ա˜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր, Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս. Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր, – Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս… 1904 Ալեքսանդրապոլ
-
ԳՈՒՐԳԵՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Գըլգըլալով ջուր է իջնում Մշու մշուշ սարերեն. Ծիծեռները ծի˜վ – ծի˜վ եկան Գարնան գալը երգելեն: Գարուն չկա հայի համար, Ծաղիկ, ծիծեռ մեզ պետք չեն. Գերեզմանս հողին հավսար, Թո՛ղ փուշ բուսնի իմ վրեն… Գնա՛, ծիծեռ… թո՛ղ ինձ մենակ` Վերքը սրտիս` հողի տակ… Բայց երբ տեսնես թշնամու դեմ Հայ ժողովուրդ` սարի պես Զենքը ձեռին հպարտ կանգնած, Հայե˜ր,…
-
Գիշերն եկավ
Գիշերն եկավ, զով – հովն ընկավ, Աստղունքն լուսնին ձայն տվին. Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ, Հավքերն ինձի ձայն տվին: Ես վեր ելա ոգի առած` Զարկի սրտիս լարերին. Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց – Եվ լարերը խզվեցին … -Միայն սիրո լարը մնաց Սրտիս անհուն խորքերում. Ու վառ սիրո երգը շողաց Կյանքիս ամեն ծալքերում … 1893 Լայպցիգ
-
Գիշերն եկավ
Գիշերն եկավ, աստղերն ելան, Լուսնյակն անուշ ցոլցըլաց, Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան Ամպի ցողով, լուսնի շողով Հարհանդ – մարմանդ քուն մտան: Դուք է՛լ քնեք, ոսկի աստղեր, Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք, Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր, Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք: -Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր, Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ…
-
Գիշեր է, քամի
Գիշեր է, քամի. Բաց լուսամուտես Փոշի կըմաղվի Մութ սենեկիս մեջ… Հիվանդ ու մենակ Պառկած եմ մահճում, Բարձս գլխիս տակ – Կրակ վառվռուն: Դուրսը, չգիտեմ, Անձրև՞ է գալիս, Թե՞ գլխիս վերև Խեղճ մայրս է լալիս… Ու դողդոջ մի ձեռք, Ինձ կըթվա թե Դալուկ երեսիս Հող կոթափթփե… 1915 Բեռն
-
Գերեզմանըս անհայտ լինի
Գերեզմանըս անհայտ լինի, Վերաս քամին շառաչե. Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի, Մենակ ուռին հառաչե: Ա˜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն Խաչեր շա˜տ եմ, շատ տարել. Ու վաղո˜ւց էլ սրտիս վրեն Կան շա˜տ ծանըր, սև քարեր… 1899
-
Գետակի վրա
Գետակի վրա Թեքվել ուռին. Ու նայում է լուռ Վազող ջրերին: – …Երազ – աշխարհում Ամեն բան հավետ Գալիս է, գնում Ու ցնդում անհետ: Եվ գլուխը կախ` Նա լաց է լինում.- Ջրերը ուրախ` Գալիս են, գնում… 1916 Ռոզոն
-
Գիտե՛մ
Գիտե՛մ, երկիրը շա˜տ դարեր հետո Եվ պիտի սառի, ճողք – ճեղք պատառվի. Եվ այն սառցի տակ, մութ վիհերի մեջ Մարդկությունը ողջ` մեռնի ու թաղվի – Ա˜խ, սիրտը գո՛նե տիեզերքի մեջ Հավերժ տըրոփե˜ր… 1899
-
ԲԻՆԳՅՈԼ
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբյուրները Բինգյոլի. Շարվե շարան անցան զուգված ուղտերը, Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի: Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ, Նազուկ մեջքին, ծով – ծամերին կարոտ եմ. Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ, Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի: Պա˜ղ – պա˜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի. Ծուփ – ծուփ…
-
Բախտը ինձնից թըռավ
Բախտը ինձնից թըռավ, գնաց Վերջալույսի շողերի պես. Հույսը միայն մոտըս մնաց, Մոտըս մնաց անուշ մոր պես: Եկեք, փռվեք դաշտ ու հովիտ, Արշալույսի վառ ճաճանչներ Հարցնեմ` ասեք – ո՞ւր են չըկան Մեր ընկերներ ու ճանանչներ; Ո՞ւր գնացիք, օրեր շքեղ, Սեր ու խնդում, երգ ու երազ. Արդ մահն է իր նետերն ահեղ Ամեն կողմից լարել վերաս: Ո՞ւր…