Ավետիք Իսահակյան

  • Ավետիք Իսահակյանի կենսագրությունը
Illustration of a bird flying.
  • Ես ձեզ ասում եմ

    Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով` Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք` Մոռացած Անմահ, անհունի տենչանք: Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ` Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով. Եվ մուրացքի պես փշրանքի […]

    October 8, 2015
  • Եվ ճամփեքի մեջ

    Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում Մենակ, անընկեր, ընկած եմ մոլոր. Չորս կողմից հողմը վերաս է շաչում, Եվ հոգիս խոժոռ, և միտքս խոժոռ: Սիրտս գթով լի` մարդկանց մեջ մտա, Բայց ողջույնի տեղ կռվի կոչ տվին. Կյանքի գոռ կռիվ` կատաղի, դժնյա, Ուր որ ամենքը ամենքի ընդդեմ Դաշույն են սրում` սիրո փոխարեն: Եվ կյանքի կռվից վիրավոր, հաղթված Ընկած […]

    June 27, 2013
  • Երազիս մեջ

    Երազիս մեջ ծովը տեսա, Ծովը լազո՛ւր ու անդո՛րր, Մենակ, մենակ, ափի վրա Ընկած էի վիրավոր … Ծովն էր հևում մեղմ ու թալուկ` Մտորմունքի մեջ անծայր; Եվ խոստում էր վերքըս խորունկ, Իսկ ես` անհույս, ես` անչար: Եվ հոգուս մեջ մի ձայն ծորեց, Մի ձայն` քնքուշ, սուրբ սրտից. – Ա˜խ, այն մայրս էր, կանչում էր ինձ Հայրենիքիս […]

    June 27, 2013
  • Եղնիկները լուսաբացին

    Եղնիկները լուսաբացին Սուր ժեռերով անցկեցան, Փրփրած լճին մեղմ նայեցին, Լռիկ – մնջիկ անցկեցան: Ա˜խ, իմ սերս` կանանչ – կարմիր, Դառավ ինձի ցավ ու ցեց. Ա˜խ, իմ կյանքս` զառ – վառ կարմիր, Վիշտս կերավ ու մաշեց: Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ – Ընկնիմ չոլերն ամայի. – Երնե˜կ մեռնիմ, ու սիրտս ուտեն Գել ու գազան ամեհի: […]

    June 27, 2013
  • Երազ տեսա

    Երազ տեսա – ձեր տան առաջ Զուլալ աղբյուր կըբխեր. Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ, Չորս դին ծո՛ւփ – ծո՛փ ծաղկունք էր: Ջուր խմելու դուռըդ եկա, Պապակ էի ու ծարավ, Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա, Ցամաք կտրավ, քար դառավ: Քընից զարթնա, – սիրտս էր տրտում. Ա˜խ, էս շա˜տ վատ երազ է. – Ծարավն` ես եմ, աղբյուրը` դուն. Սերդ […]

    June 27, 2013
  • Ես ծերացա

    Ես ծերացա … մի՛ զարմանար, Որ ես թեև դեռահաս, Թեև դեմքըն իմ վշտահար Նոր է գգվում աղվամազ: Մի՛զարմանար … մտքով արդեն Ես մեր կյանքը ապրեցի. Ցնորքներում, որպես կյանքում, Ես կռվեցի, սիրեցի: Եվ ցնորքում ի˜նչ տագնապով Ես կյանքն էի ընդգրկում. Եվ գրկեցի. ի՞նչ – արյան ծով, Լոկ գոյության մաքառում: 1892 Ալեքսանդրապոլ

    June 27, 2013
  • Ետ դառնար հիմա

    Ետ դառնար հիմա հասակըս մատաղ, Լինեի նորից այն խենթ պատանին, Երգը` շրթունքիս, և սիրտըս ուրախ, Սանձեի նորից հորըս կապույտ ձին, Եվ խոլ ձորերով, կատարներով վես, Սուրող գետերի շառաչյունի հետ Թռչեի չքնաղ իմ սիրածին տես, Որպես մի վառված անվեհեր ասպետ: 1942

    June 27, 2013
  • Եվ անապատից

    Եվ անապատից, հեոո˜ւ ծովերից Եվ դարբասներից, թե խուլ բանտերից Լըսում եմ անվե՛րջ, գիշեր ու ցերեկ Ողբ ու հեծեծանք մի՛շտ, ամենուրեք. Տեսնում եմ արցունք ժպըտի հետ հյուսված, Հացի հետ արյուն – վի՛շտ համատարած… Եվ ծով – արցունքներն անծայր աշխարհի Ամեն խորշերից, ամեն սըրտերից Կաթիլ ու կաթիլ հավաքվում, գալիս, Թափվում են վըշտոտ, խոցված սրտիս մեջ… 1904 Թիֆլիս

    June 27, 2013
  • Ես որ մեռնիմ

    Ես որ մեռնիմ ու իմ վերքից Եթե մի վարդ դուրս ծլեր, Եվ ընկերըս հեռու տեղից Գար` շիրիմըս այցելեր. Եթե նրա խոր աչերից Մի ցող վարդիս մեջ ծորեր,- Այն սուրբ ցողը սիրտս կերթար, Վերքըս խորունկ` կըբուժեր: 1898 Օդեսա

    June 27, 2013
  • Ես որ մեռնիմ

    Ես որ մեռնիմ` ինձ կթաղեք Ալագյազի լանջերում, Որ Մանթաշից հովերը գան, Վրաս հևան ու երթան, Գերեզմանիս չորս դին փռվին Ցորեն արտերն ու ցոլան, Եվ ուռիներն` մազերն արձակ, Վրաս ընկնին, անուշ լան… 1898 Օդեսա

    May 14, 2013
1 2 3 … 12
Next Page→

Ավետիք Իսահակյան

Proudly powered by WordPress