-
Գիտե’մ, շա˜տ են ինձ սիրում
Անհուն երկնում աստղերն անշեջ, Գիտե’մ, շա˜տ են ինձ սիրում. Վարդ – արշալույսն ամպերի մեջ Ամենից շուտ ինձ է գըրկում. Ե՛ս էլ, ե’ս էլ ձեզ իմ սըրտում Գըրկած, պատած պաշտում եմ. Դուք իմ սերն եք, իմ ընկերն եք, Ես ձեր երգող շողիկն եմ: – Ա˜խ, մենք շա˜տ խորն ենք, Շատ բա˜րձր ու պայծառ. Եվ մեզ համար…
-
Ապրում եմ մենակ
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար, Նրանց աչքերը ինձ չեն ողջունում. Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում… Իմ ընկերները – իմ խոր մըտքերն են, Որ վեհ թևերով անհունն են պատում. Այն վառ աստղերը – գըթոտ աչքերն են, Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում… 1894 Լայպցիգ
-
Անտուն գիշերներ
Անտուն գիշերներ Անտուն գիշերնե˜ր, Անքուն գիշերնե˜ր, Քուրի’կ, քեզ համար, Այրված քո սիրով, Կարոտիդ հըրով, Ես շա’տ լացեցի, Ես շա’տ տանջվեցի – Անտուն գիշերնե˜ր Անքուն գիշերնե˜ր… 1893
-
Ա˜խ, ուռենի
Ա˜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր, Գթոտ երկրի հառաչանք. Սփռիր վերաս դողդոջ ստվեր Անհույս սրտիս սփոփանք: Անամպ երկի՛նք, սիրուն գիշե˜ր, Լուսնի շողե˜ր ու աստղե˜ր. Ես տխուր եմ, սփոփեցեք Մռայլ սիրտս վշտաբեկ: 1892 Էջմիածին
-
Անհուն եթերից
Անհուն եթերից, աստղի’կ լուսափայլ, Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն, Երկրային կյանքի խավարն ու մըռայլ, Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,- Նըսեմանում է հայացքըդ փայլուն, Ճնշում է և’ քեզ թախիծ դառնագին, Դու աղոթում ես և լուռ արտասվում. -Օ˜, նախանձում եմ ես քո արցունքին: 1891 Էջմիածին
-
Արևն իջավ սարի գըլխուն
Արևն իջավ սարի գըլխուն, Դար ու դաշտում լույս չըկա. Հավք ու թըռչուն մըտան խոր քուն, – Ա˜խ, ինձ համար քուն չըկա: Լուսնյակն ընկավ երթիկից ներս, Կըշեռքն ելավ երկընքում, Զով հովերն էլ մըթընշողես Աստղերի հետ են զըրցում: Սիրո՛ւն աստղե˜ր, անուշ հովե˜ր, Յարըս ո՞ւր է` էս գիշեր. Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր, Յարիս տեսա՞ք էս գիշեր: Լուսը բացվավ,…
-
Ամեն գիշեր իմ պարտեզում
Ամեն գիշեր իմ պարտեզում Լալկան ուռին, հեզ ուռին Վշտատոչոր լաց է լինում, Լաց է լինում իմ ուռին: Եվ սըրբում է առավոտու Կույս արևը նազելի Հուր ծամերով հեգ ուռենու Արցունքները բյուրեղի… 1891 Ալեքսանդրապոլ
-
Ա~խ, ասացին ինձ
… Ա~խ, ասացին ինձ, թե մեռել ես դու, Մեռել ես վաղուց, մայրի’կ, իմ հոգիս… Մեռել ես, չըկաս… Ծածկել է հավետ Անհուն խավարը դեմքըդ թախծանուշ. Ու հող ես դառնում… Ավա~ղ, այսուհետ Քեզ չեմ տեսնելու, մայրի’կ իմ քնքուշ… Սակայն հանապազ, ինձ հետ անբաժան` Մի անհայտ տեղից, ինձ այնպես մոտիկ, Գիշեր ու ցերեկ, ու ամեն մի ժամ, Ամեն…